Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Գեներալները երաշխավորել են Աշոտ Մինասյանին ազատ արձակելու համար

20:44, չորեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2021 թ.
Գեներալները երաշխավորել են Աշոտ Մինասյանին ազատ արձակելու համար

Գեներալների երաշխավորությունը Աշոտ Մինասյանին. «Երեկ մամուլից տեղեկացել ենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար մեծ հեղինակություն վայելող անձինք պատրաստակամ են անձնական երաշխավորություն ստանձնել:

Մենք՝ ներքոստորագրյալ գեներալներս, անձնապես ճանաչում ենք Աշոտ Մինասյանին, քաջատեղյակ ենք նրա անցած հերոսական ուղուն և հավաստիացնում ենք, որ վերջինս երբևիցե անօրինական գործողությունների չի դիմել և չի դիմի:

Վստահաբար երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննության ընթացքին և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց

«Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդ»:

5280 | 1
Facebook