Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բանդայի ղեկավարը հայտնվել էր ԱԺ-ում. «Հրապարակ»

09:48, ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ.
Բանդայի ղեկավարը հայտնվել էր ԱԺ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքի` նոյեմբերի 25-ին կազմակերպած «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրներ» թեմայով լսումներն առաջին հայացքից լավ են անցել` մեծ թվով ելույթներ, հայտարարության տեքստ, լայն լուսաբանում: Սակայն, մեր տեղեկություններով, որոշ դժգոհություններ են եղել: Կազմակերպիչները դժգոհ են մնացել, որ ոչ բոլոր հրավիրյալներն են եկել: Օրինակ` ԲՀԿ-ից և ՀՀԿ-ից ոմանք չեն եկել: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի որոշ ներկայացուցիչներ շատ կարճ են մնացել, արագ հեռացել են:

Բանն այն է, որ դահլիճում ներկա է եղել Նորք-Մարաշի զինված բանդայի ղեկավար Արթուր Վարդանյանը, որը 2015-ին մեղադրվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ և բանտից ազատվեց 2019-ի սեպտեմբերին: Եվ ՀՀԿ-ականները նրա ներկայությունն անթույլատրելի են համարել դահլիճում: Կազմակերպիչներն ասել են, որ լսումների մասին տեղեկանալով՝ ցանկացողները զանգահարել, գրանցվել և եկել են` շատերն առանց հրավերի, և ներկաների կազմը հնարավոր չի եղել ամբողջությամբ կանխատեսել: Մյուս կողմից էլ՝ եղել են մարդիկ, որոնք հրավերի են սպասել, չեն ստացել, նրանք էլ դժգոհ են մնացել դրանից»:
     Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

5449 | 0
Facebook