Խնդրում ենք սպասել...

Համացանց

«3-րդ նախագահը բաց չթողեց առիթը` ռուս «գործընկերներին» իշխանություններից բողոքելու համար»․ Ռ․ Ղևոնդյան

00:00, հինգշաբթի, 02 դեկտեմբերի, 2021 թ.
«3-րդ նախագահը բաց չթողեց առիթը` ռուս «գործընկերներին» իշխանություններից բողոքելու համար»․ Ռ․ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «3-րդ նախագահը բաց չթողեց հերթական առիթը` ռուս «գործընկերներին» նոր իշխանություններից բողոքելու համար։ Հետաքրքիր է, որ միջազգային իրավունքի էրոզիայի և ՀԱՊԿ շրջանակում բարոյականության ճգնաժամի մասին խոսում է մի մարդ, ով բառ անգամ չէր ասում, երբ իրեն ՀԱՊԿ-ի տնտեսական կցորդ ԵՏՄ հարկադրանքով մտցնելիս, նույն Ադրբեջանի հետ կապված, նույն տիպի հակաբարոյական տեքստերով էին դիմավորում...
     Հ.Գ. «Գործընկերները» չակերտներով, քանի որ միջակ ու անհաջողակ քաղաքական գործիչներն իրականում տերեր և ենթականեր են ունենում և ոչ երբեք՝ գործընկերներ»։

3974 | 0
Facebook