Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երբվանի՞ց են որպես «կենցաղային վեճ» բնութագրվում գնդակահարությունները». Սոֆյա Հովսեփյան

13:30, շաբաթ, 27 նոյեմբերի, 2021 թ.
«Երբվանի՞ց են որպես «կենցաղային վեճ» բնութագրվում գնդակահարությունները». Սոֆյա Հովսեփյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը գրել է. «Ալիևն ասում է՝ «կենցաղային վեճ է»։ Կենցաղային վե՞ճ։ Երբվանից է որպես «կենցաղային վեճ» բնութագրվում գնդակահարությունները։

Չկա հակադարձում, լռո՞ւմ ես, ուրեմն՝ համաձայն ես։ Պուտինն ասում է՝ «բացվելու են միջանցքները»։ Պատահականությո՞ւն։ Երբվանի՞ց է միջանցքը դարձել ճանապարհ։

Հետո, երբ միջանցքները բացվեն, ասելու ենք՝ ահա՜, խաբեցին ու այդտեղ ռուսը կպատասխանի՝ «բայց ասել էինք միջանցք, ինչո՞ւ եք զարմանում»...

Նոյեմբերի 9ի հայտարարության կետերը պատշաճ կատարվել է։ Ո՞վ է կատարել, մե՞նք, իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի մասին։ Արդյո՞ք գերիներին վերադարձրել են, արդյո՞ք ամեն մեկը կանգնած է իր տեղում, թե՞ թուրքը մտել է մեր տուն ու դուրս չի գալիս։

Կրկին լռություն...

Դե ոչի՛նչ, մարդիկ էին հավաքվեցին, խոսեցին, ավարտեցին, հո ամեն ինչին չպետք է ուշադրություն դարձնել... Աչքերս կրկին թողնենք փոշով լցվի, կարիք չկա տեսնելու, թե ինչպե՞ս են մեր ձեռքից հայրենիք տանում ...»:

2948 | 2
Facebook