Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ընտրվելուց ժամեր անց Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

10:06, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
Ընտրվելուց ժամեր անց Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Շվեդիայի պատմության մեջ առաջին կին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո, հայտնում է BBC-ն: Հրաժարականի պատճառը, ինչպես նշում է տեղի ռադիոն, Կանաչների որոշումն էր՝ դուրս գալ Սոցիալ-դեմոկրատների հետ կազմած կոալիցիայից: Այս որոշումն իր հերթին հետևանք էր նրա, որ խորհրդարանը հրաժարվեց հաստատել երկրի բյուջեի նախագիծը։

9715 | 0
Facebook