Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Բաց նամակ

«ՔԿԾ ծառայողներին չի վճարվում օրենքով հասանելիք արձակուրդայինը». բաց նամակ

16:54, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
«ՔԿԾ ծառայողներին չի վճարվում օրենքով հասանելիք արձակուրդայինը». բաց նամակ

ՔԿԾ նախկին ծառայող Էդգար Հովհաննիսյանի բաց նամակը՝ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին.

«Իրազեկում եմ Ձեզ, որ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում դեռևս 2015 թվականից՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում քրեակատարողական ծառայողներին չի վճարվում իրենց՝ օրենքով հասանելիք արձակուրդային վճարումները, ընդ որում 2005-2015թթ. արձակուրդային վճարումները տրամադրվել են համաձայն՝ վերոնշյալ իրավական նորմի:

Վերոնշյալ խախտումը իմ մասով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը «Մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին» 18.06.2018թ. որոշումով, ինչպես նաև՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդմամբ, ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործեր հարցերի հանձնաժողովի 26.01.2021թ. կայացած նիստի արձանագրությունով արձանագրվել է, որ առկա են վերոնշյալ աշխատանքային խախտումներն ու ՀՀ վարչապետին և ՀՀ արդարադատության նախարարին առաջարկվել էր վերացնել այդ աշխատանքային իրավախախտումները, սակայն այդ առաջարկները մինչ օրս անտեսվում են:
     Հարկ եմ համարում նշել, որ պետության պարտքը քրեակատարողական ծառայողների նկատմանբ 2015թ-ից կազմում է մոտ 2-3 միլիոն դոլարին համարժեք դրամից ավելի գումար և այդ գումարները, ըստ ամենայնի, հատկացվել են, բայց չեն հասել ծառայողներին:
     Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքի համաձայն՝ Դուք հանդիսանում եք գերատեսչության բյուջետային հատկացումների կարգադրիչը, խնդրում եմ Ձեզ, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրոնքով, տրամադրել տեղեկատվություն, վերոնշյալ ՀՀ ԱՆ ՔԿԾ ծառայողների աշխատանքային իրավախախտումների վերացման ու վերականգնման մասով»:

| | |
1116 | 0
Facebook