Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի և կնոջ՝ Պրիսցիլա Չանի տանը նախկինում տնային տնտեսությամբ զբաղվող 2 անձ հայց են ներկայացրել նրանց դեմ՝ զույգի առանձնատան անվտանգության նախկին ղեկավար Լիամ Բութին մեղադրելով խտրականության համար:
Ըստ հայցվորների՝ Բութը վիրավորական արտահայտություններ է արել իրենց սեռական կողմնորոշման և մաշկի գույնի վերաբերյալ, ինչպես նաև ռասիստական մեկնաբանություններ՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի մասին։ Նաև հայտնել են Բութի կողմից սեռական ոտնձգությունների մասին:
Չնայած այն հանգամանքին, որ Բութն այլևս չի աշխատում իրենց տանը, Ցուկերբերգն ու Չանը հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ իրենց բոլոր աշխատակիցները ենթարկվում են խիստ ստուգումների։