Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքից են. ԱՀ ԱՆ

11:42, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքից են. ԱՀ ԱՆ

Հոկտեմբերի 22-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքից են:
     Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 124 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
     Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15495 քաղաքացու հետազոտություն, որից 1594-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Աղբյուրը` ԱՀ ԱՆ
2326 | 0
Facebook