«Հաղթելու կամ չպարտվելու միակ գործոնը կլիներ նա, եթե Հայաստանը կարողանար ապահովել տարեկան նվազագույնը 8 տոկոս տնտեսական աճ»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ադրբեջանն արդեն 2007-2008-ին շահագործեց Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղը և սկսեց օրական արտադրել 1,2 մլն բարել նավթ, այսինքն՝ օրական 70-80 մլն դոլար փող, տարեկան նվազագույնը 30 մլրդ դոլարի դրամական մուտքեր և, իհարկե, Ադրբեջանը առիթը բաց չէր թողնում ասելու, որ եթե հողերը չտաք, ռազմական ճանապարհով կլուծեմ»,- նկատել է Արցախի նախագահը։
«Պայքարել հնարավոր կլիներ, եթե մենք ունենայինք տնտեսական աճ և սպառազինության համապատասխան մատակարարում: Ադրբեջանը շարունակեց իր նավթային պիկը, Հայաստանը 2008-ին ունեցավ 14 տոկոս տնտեսական անկում: Հետագայում աճը լավագույն դեպքում 5-6 տոկոս էր, ֆինանսատնտեսական շատ ծանր վիճակ, և 2016-ը եղավ մեզ ընդամենը զգուշացում»,- նշել է նա: