Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ գողացվել են ու հանվել վաճառքի

23:42, երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ.
Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ գողացվել են ու հանվել վաճառքի

Facebook-ի ավելի քան 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ հայտնվել են համացանցում և վաճառվում են հայտնի հաքերային կայքում, հայտնում է Mash-Telegram ալիքը:

Նշվում է, որ ֆորումը պարունակում է անուններ, էլ. փոստի հասցեներ, հեռախոսահամարներ, սոցիալական ցանցի օգտատերերի ID-ներ և դրանց տեղորոշումները։

Աղբյուրը հավելում է, որ սա Facebook-ի տվյալների ամենամեծ և ամենանշանակալից արտահոսքն է:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ խափանումներ կան Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի և Amazon-ի աշխատանքում:

5930 | 0
Facebook