Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հետաքրքիր է Ալիևին ուղղված մասը, որը երկակի կարող ենք մեկնաբանել»․ քաղաքագետ

00:06, շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ.
«Հետաքրքիր է Ալիևին ուղղված մասը, որը երկակի կարող ենք մեկնաբանել»․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Նոր տեղեկացա, որ ՀՀԿ-ն համաժողով է արել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ, Սերժ Սարգսյանն էլ ելույթ է ունեցել: Էդ 18 թիվ, դրսի ուժեր, բաներ, էդ ժանրի կանոն է, էդ մի կողմ թողնենք: Հետաքրքիր է Ալիևին ուղղված մասը, որը երկակի կարող ենք մեկնաբանել: Մի կողմից նրան «նյարդայնացնում» է, կամ «թասիբի» գցում, մյուս կողմից դա անում՝ «հարվածը» տանելով երեք նախկին նախագահների վրա: Արդյոք որոշակի թեթևացնելով «ներկան»: Բարդ հանգույցում ենք: Խնդրում եմ, ավանդական գնահատականները էս դեպքում չշռայլել, չէ որ դրա առիթների պակաս երբեք չի էլ լինում: Հիմա մենք ունենք մեր եղած-չեղածով մանևրելու կարողության առավելագույնի անհրաժեշտություն՝ ով ինչպես գնահատի եղածն էլ, չեղածն էլ: Դե, իսկ վիրտուոզության ներուժը մեծ չէ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
6094 | 0
Facebook