Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերժ Սարգսյանը պիտի իմանար, որ քաղաքականության մեջ «եթե»-ով չեն խոսում»․ Ոսկան Սարգսյան

23:36, ուրբաթ, 01 հոկտեմբերի, 2021 թ.
«Սերժ Սարգսյանը պիտի իմանար, որ քաղաքականության մեջ «եթե»-ով չեն խոսում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը բոլորին հարիֆի տեղ է դնում, ասելով, որ եթե չլիներ 2018-ի իշխանափոխությունը, Ալիևն ավելի շուտ իր ականջի հետևը կտեսներ, քան Շուշին և Հադրութը։ Բազում տարիներ քաղաքականությամբ զբաղվող Սերժ Սարգսյանը պիտի իմանար, որ քաղաքականության մեջ «եթե»-ով չեն խոսում, քաջարի զինվոր Շվեյկն ասել է՝ եթե մորաքույրս ինչ-որ բան ունենար, նրան քեռի կասեի։ Սերժ Սարգսյանը միտումնավոր խառնում է տեղերը, իշխանափոխություն եղավ, որովհետև միջազգային մեծ դավադրություն կար Արցախը հանձնելու և հարկ էր իշխանությունը տալ հողատուին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3470 | 0
Facebook