Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս իշխանության հեռացումն անհրաժեշտություն է». Իշխան Սաղաթելյան

19:22, կիրակի, 26 սեպտեմբերի, 2021 թ.
«Այս իշխանության հեռացումն անհրաժեշտություն է». Իշխան Սաղաթելյան

«Ճգնաժամը շարունակում է մնալ չհաղթահարված, որովհետեւ երկիրն աղետի բերած իշխանությունը շարունակում է մնալ իշխանության»,- Գարեգին Նժդեհի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանին սպառնացող վտանգերը խորանում են, իսկ իշխանությունը դրանք ի վիճակի չէ չեզոքացնել: Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը: Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ այս իշխանությունն է, որի հեռացումն անհրաժեշտություն է»,-ասաց նա:

2966 | 0
Facebook