Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկաթգծի մասով շատ ավելի տեսանելի են լուծումները». Մհեր Գրիգորյան

14:36, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«Երկաթգծի մասով շատ ավելի տեսանելի են լուծումները». Մհեր Գրիգորյան

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով համաժողովից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ճանապարհների ապաշրջափակմանն անդրադառնալով՝ փոխվարչապետն ասել է. «Երկաթգծի մասով շատ ավելի տեսանելի են լուծումները, որովհետև այդտեղ հիմնականում խոսքը գնում է ենթակառուցվածների վերականգման մասին, որոնք ժամանակին եղել և գործել են: Ավելի շատ կենտրոնացած ենք իրավական լուծումների՝ սահմանային, մաքսային, և այլ նմանատիպ հսկողական գործառույթ կազմակերպելու վրա: Ճանապարհների մասով դեռևս ավելի շատ քննարկվում է ենթակառուցվածքների տեխնիկական լուծումների հարցը»:

«Երկաթգծի մասով շատ ավելի տեսանելի են լուծումները». Մհեր Գրիգորյան
3298 | 0
Facebook