Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

12:36, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Հայաստանում կարտադրվի «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կարտադրվի: «Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Sputnik V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաև նաև կազմակերպվել է տեխնոլոգիական փոխանցման գործընթաց՝ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության համար»,- ասել է Գրիգորյանը:

6492 | 1
Facebook