Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուխով կեպկաները թող հագնեն և Գորիս-Կապան ճանապարհով անցնեն». Է. Պետրոսյան

14:36, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
«Դուխով կեպկաները թող հագնեն և Գորիս-Կապան ճանապարհով անցնեն». Է. Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի նսեմացումը շարունակվում է, թե բա Ադրբեջանի ԽՍՀՄ տարածքն ա: Դե թող քպական էն մեծ-մեծ խոսոցները, որոնց համար Ադրբեջանը թշնամի երկիր չի, գնան նստեն էդ սահմանին և ապահովեն մեր հայրենակիցների չնսեմացված և անվտանգ տեղաշարժը: Ինչքան հակազդում չլինի, այնքան սեղմելու են:
     Սյունիքից ընտրված քպական անինքնասեր պատգամավորները ո՞նց են ապրում, ո՞նց են գիշերները քնում: Տեսնես ո՞ր ճանապարհով են գնում Կապան: Դուխով կեպկաները թող հագնեն և Գորիս-Կապան ճանապարհով անցնեն: Նրանք մեր դրոշը չեն քերում, այլ մեր պետականության վերջին փշուրները»:

4232 | 2
Facebook