Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բիլ Գեյթսն ամուսնուլուծությունից հետո զիջել է իր դիրքերն աշխարհի ամենահարուստների ցուցակում

23:18, երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ.
Բիլ Գեյթսն ամուսնուլուծությունից հետո զիջել է իր դիրքերն աշխարհի ամենահարուստների ցուցակում

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կնոջ՝ Մելինդա Գեյթսի հետ ամուսնալուծությունից հետո հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 5-րդ տեղում: Այս մասին հայտնում է Forbes-ը։
     Պարբերականի տվյալներով՝ նախկին կնոջը բաժնետոմսերի փոխանցումից հետո Գեյթսի կարողությունը նվազել է մինչև 129,6 միլիարդ դոլար: Դրա պատճառով ամերիկացի գործարարն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 4-րդ տեղը զիջել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
     Բիլը և Մելինդան պաշտոնապես ամուսնալուծվել են օգոստոսի 2-ին՝ 27 տարվա ամուսնությունից հետո: Զույգը 3 երեխա ունի։ Այժմ Բիլն ու Մելինդան ակտիվների բաժանման գործընթացում են. Գեյթսի նախկին կինն արդեն ստացել է մոտ 2,5 միլիարդ դոլարի բաժնետոմսեր:

8813 | 0
Facebook