Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դոնբասը երբեք ռուսական տարածք չի լինի»․ Զելենսկի

14:36, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
«Դոնբասը երբեք ռուսական տարածք չի լինի»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեծ սխալ է համարել Դոնբասում այն քաղաքացիների մնալը, որոնք իրենց ռուս են համարում, և նրանց խորհուրդ է տվել մեկնել Ռուսաստան: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել «Դոմ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ եթե ապրում ես ժամանակավորապես օկուպացված Դոնբասի տարածքում և կարծում ես, որ «մենք ռուս ենք», Դոնբասում ապրելը մեծ սխալ է. այն երբեք ռուսական տարածք չի լինի։ Երբե՛ք»,- ասել է նա։

6886 | 0
Facebook