Խնդրում ենք սպասել...

Համացանց

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

14:24, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար:

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է ⅛ եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում երկրորդ անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել:

Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթել է Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության է հասել ֆինն Արվի Սավոլայնենի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում պարտության է մատնել Սարավի Մոհամադհադիին (Իրան)՝ 4:1:
     Ոսկե մեդալի համար Արթուր Ալեքսանյանը գոտեմարտելու է ռուս Մուսա Եվլոևի հետ. եզրափակիչը կկայանա օգոստոսի 3-ին:

Աղբյուրը` ԿԳՄՍՆ
6126 | 3
Facebook