Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընդդիմությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց կալանավորված պատգամավորների թեկնածությունը

12:30, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Ընդդիմությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց կալանավորված պատգամավորների թեկնածությունը

Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի ընտրության հարցը: Ինչպես նշեց նիստը վարող Կնյազ Հասանովը, մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն առաջադրեց Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» խմբակցությունը՝ Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ Արթուր Սարգսյանի թեկնածությունը:

Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներն են:

4513 | 1
Facebook