Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

09:48, հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հուլիսի 21-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9967 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2935 դեպք: Կատարվել է 27 919 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»:

2571 | 0
Facebook