Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դեռ Եվրոպայի սև ցուցակը կա, և մենք այդ ուղղությամբ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում». Տաթևիկ Ռևազյան

22:54, երկուշաբթի, 19 հուլիսի, 2021 թ.
«Դեռ Եվրոպայի սև ցուցակը կա, և մենք այդ ուղղությամբ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում». Տաթևիկ Ռևազյան

«Ազատության» եթերում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը պատասխանել է օգտատերերի հարցերին:

Հարցին, թե վերջերս հայտնի դարձավ, որ հայկական ազգային ավիափոխադրող է ստեղծվելու, այդ ավիափոխադրողը կկարողանա՞ թռիչքներ կատարել դեպի Եվրոպա՝ հաշվի առնելով, որ հայկական ավիափոխադրողներին արգելել են թռչել դեպի Եվրոպա, Տաթևիկ Ռևազյանն արձագանքել է. «Հաշվի առնելով, որ շատ փարձառու թիմ է այս ընկերությունը հիմնում համատեղ ԱՆԻՖ-ի հետ, անուղղակիորեն պետության հետ, մենք դիմելու ենք Եվրոպա խնդրանքով, որ բացառություն անեն, որովհետև սա համարվում է աշխարհի ամենաանվտանգ ընկերություններից մեկը, և մենք գիտենք, որ բացառություններ արվում են, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, օրինակ, մի քանի օդանավեր թողնել գրանցման մեջ Շարժայում, բայց շահագործել Երևանում: Լուծումներ կան, բայց դեռ այդ սև ցուցակը կա, և մենք այդ ուղղությամբ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում լուծելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Դեռ Եվրոպայի սև ցուցակը կա, և մենք այդ ուղղությամբ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում». Տաթևիկ Ռևազյան
3924 | 1
Facebook