Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոչ ոք դեռ չի կարող պնդել, որ 3000 տարի առաջ Սևանում կամ Վանում ապրող մարդիկ իրենց հայ էին համարում». Հայկ Մանասյան

00:30, երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
«Ոչ ոք դեռ չի կարող պնդել, որ 3000 տարի առաջ Սևանում կամ Վանում ապրող մարդիկ իրենց հայ էին համարում». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես Պարբերական հիվանդության տարածվածության ժամանակակից գիտական տվյալներով ցույց եմ տվել այսօրվա հայերի և մեզանից հազարավոր տարիներ առաջ, Հայկական Լեռնաշխարհում ապրած բնիկների գենետիկ կապը:
     Այդ ապացույցներով ցույց եմ տվել նաև, որ հայերս այդ բնիկների միակ սերունդը չենք, ու մեզ հետ արյունակից են Ատրպատականի թրքախոսները, Արևմտյան Հայաստանի ներկայիս ժողովուրդները (թուրքեր-քրդեր), Սեֆարդ հրեաները: Մեզ հետ արյունակից են եղել նաև Փյունիկացիներն ու Կարթագենցիները, մասամբ՝ Միջագետքի ժողովուրդները, որոնք ձուլվել են Արաբական թերակղզուց և Հյուսիսային Աֆրիկայից թափանցած ժողովուրդներին:
     Ավելի հիմնավոր, ավելի փաստարկված, ու ավելի ապացուցելի մեկ այլ տեսություն ու միջոց չկա դեռևս ներկայացված, քան Պարբերական հիվանդության տարածվածության գենետիկ տվյալները:
     Բայց այսքանով հանդերձ ես ինձ իրավունք չեմ վերապահում պնդել, թե սրանից 3000 տարի առաջ, Սևանում կամ Վանում ապրող մարդիկ հայերեն էին խոսում, կամ իրենց հայ էին համարում: Ու հլա ոչ ոք դա գիտականորեն չի պնդել ու ապացուցել:
     Ավելին, Հայկական Լեռնաշխարհում պեղված ամենից ազդեցիկ կառույցները թերևս Նեմրութ լեռան ու Պորտասարի պաշտամունքային կոթողներն են, որոնք իրենց մասշտաբներով չեն կարող համեմատվել իրենց հասակակից ու իրենցից տարեց Եգիպտական բուրգերի, Բաբելոնի աշտարակի, Նինվեի կամ Պերսեպոլիսի հետ:
     Ոչ էլ մեր լեռնաշխարհի գրավոր, տեխնիկական կամ գեղարվեստական ժառանգությունը կհամեմատվի Միջագետքի, Եգիպտոսի, Փյունիկիայի կամ Իրանի ժառանգության հետ (Հունաստանը դեռ չեմ ասում):

«Ոչ ոք դեռ չի կարող պնդել, որ 3000 տարի առաջ Սևանում կամ Վանում ապրող մարդիկ իրենց հայ էին համարում». Հայկ Մանասյան
«Ոչ ոք դեռ չի կարող պնդել, որ 3000 տարի առաջ Սևանում կամ Վանում ապրող մարդիկ իրենց հայ էին համարում». Հայկ Մանասյան

     Ես հասկանում եմ, որ կա անգրագետ ինքնասիրահարվածների մի հսկայական բանակ, ովքեր ադրբեջանցիներից բեշ-բեթար սիրում են պատմական մեծամոլական զառանցանքներով մխիթարել իրենց այսօրվա սեփական ոչնչությունը: Բայց ինձ մեղադրել հակահայկական կամ սեփական պատմությունից հրաժարվելու մեջ, առնվազն շանտղություն է:
     Մի երկու գիրք ավել կարդացեք, ծանոթացեք անտիկ աշխարհում ապրած ու ստեղծագործած ժողովուրդներին, նրանց թողած ժառանգությանը, բացահայտեք ինքներդ ձեզ համար, թե քանի հազար տարի առաջ Սառցային դարաշրջանն ավարտվեց Հայկական լեռնաշխարհում, ու երբվանից հնարավոր եղավ տնտեսություն զարգացնել, օրինակ, Վանա լճի կամ Սևանի ավազանում: Սովորեք, ինքներդ ձեզանից մի բան ներկայացրեք, ու էն ժամանակ պատմական հալյուցինացիաներով ստիպված չեք լինի քողարկել ձեր ողորմելի ու սնանկ ներկան»:
«Ոչ ոք դեռ չի կարող պնդել, որ 3000 տարի առաջ Սևանում կամ Վանում ապրող մարդիկ իրենց հայ էին համարում». Հայկ Մանասյան
«Ոչ ոք դեռ չի կարող պնդել, որ 3000 տարի առաջ Սևանում կամ Վանում ապրող մարդիկ իրենց հայ էին համարում». Հայկ Մանասյան

9296 | 5
Facebook