Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թշնամական երկրին փոխանցվել են պետական գաղտնիք հանդիսացող ռազմական բնույթի տեղեկություններ». Էդգար Ղազարյան

12:42, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
«Թշնամական երկրին փոխանցվել են պետական գաղտնիք հանդիսացող ռազմական բնույթի տեղեկություններ». Էդգար Ղազարյան

«Սա երկկողմանի հանցագործություն է, որը փորձ է արվում քողարկել հումանիստական, մարդկանց ազատություն շնորհելու էմոցիոնալ ֆոնով, բայց իրականում տեղի է ունեցել երկու հանցագործություն: Առաջինը պետական դավաճանություն է, որն իրականացրել է Փաշինյանը.

թշնամական երկրին փոխանցվել են պետական հույժ գաղտնիք հանդիսացող ռազմական բնույթի տեղեկություններ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով նախօրեին գերիների նոր խմբի վերադարձին ու ականապատ քարտեզների տրամադրմանը. «Ականապատ դաշտերի քարտեզները, որտեղ նշված է՝ քանի ական և որտեղ է տեղադրված, հույժ գաղտնի է: Էդ տեղեկությունը վերցնել ու փոխանցել թշնամուն՝ դա քրեական հանցագործություն է»,- հավելեց նա:

5155 | 4
Facebook