Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանությունը թքած ունի հարյուրավոր քաղաքացիների համար ստեղծված դժվարությունների վրա». Արսեն Բաբայան

17:18, երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ.
«Իշխանությունը թքած ունի հարյուրավոր քաղաքացիների համար ստեղծված դժվարությունների վրա». Արսեն Բաբայան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմավիրցիները փակել են միջքաղաքային ճանապարհը և, բնականաբար, մեծ դժվարություններ են ստեղծել հարյուրավոր քաղաքացիների համար: Նույն վիճակն է նաև Արարատի մարզում:

Կապիտուլյանտ իշխանությունն այդ ճանապարհները բացելու համար մատը մատին չի տալիս: Իշխանությունը խորապես թքած ունի հարյուրավոր քաղաքացիների համար ստեղծված դժվարությունների վրա:

Բայց որևէ մեկը հանկարծ փորձի փակել կապիտուլյանտի ճանապարհը, օրինակ, Պռոշյան փողոցում կառավարական առանձնատան ճանապարհը, ոստիկանության ամբողջ զորքը 5 րոպեում կլինի տեղում և բիրտ ուժի գործադմամբ կբացի կապիտուլյանտի ճանապարհը: Փորձե՞նք...»:

3914 | 3
Facebook