Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ»․ Արսեն Բաբայան

16:30, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
«Շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ»․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ և առանց դատարանի պարտադիր համարվող թույլտվության իրականացրել են ապօրինի խուզարկություն:
     Ստահակին ծառայողները ներխուժել են նաև Գյումրու մեր գրասենյակ: Մեզ տեղեկացրել են, որ հանձնարարված է հաջորդը՝ Արարատի մարզը:
     Այլ աղբյուրներից նաև հաստատեցին, որ ամբողջ Հանրապետությունով ունեն այդպիսի հանցավոր հանձնարարություններ:
     Սիրելի թիմակիցներ և աջակիցներ, պատրաստ եղեք, դուք հրաշալի գիտեք այս կապիտուլյանտի ստորության աստիճանը: Գիտեք նաև, որ ուժեղ ենք միասին, և ամբողջ մեր թիմը ձեր թիկունքին է:
     Հաշված ժամեր անց՝ բոլորը պատասխան են տալու, որևէ մեկը սրանցից չի պլստալու:
     Վերջին անգամ եմ դիմում իրավապահներին, ուշքի՛ եկեք, թուրքին մի՛ ծառայեք: Նախազգուշացնում եմ. ձեր այսօրինակ հանցավոր արարքներին որևէ բացատրությամբ որևէ արդարացում չի լինելու...»։

3744 | 4
Facebook