Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Թվիթեր

Համացանց

«Լավրովենք վաղուց համակերպվել են, որ Թուրքիան իրենց հետ պատերազմելու կարիք այլևս չունի». Ա. Դանիելյան

14:20, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
«Լավրովենք վաղուց համակերպվել են, որ Թուրքիան իրենց հետ պատերազմելու կարիք այլևս չունի». Ա. Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիում բացի թուրք-ադրբեջանական ռազմական դաշինք կնքելուց, Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում ռազմական բազաներ հիմնելու մասին: Երբ Լավրովին խնդրեցին սա մեկնաբանել, ասաց, որ ասեկոսեներ չի մեկնաբանում: Ասեկոսեն՝ Էրդողանի բացեիբաց հայտարարությունն էր... Էսօր, վաղը, երբ այդ բազաները արդեն կգործեն, Լավրովը շարունակելու է դա համարել «ասեկոսե», նախ որտև, եթե ծպտուն հանի, Էրդողանը դրա քամագը թուրքական հոսքի հաստության փեդ կկոխի, իսկ գլոբալ առումով ձեն չի հանի, քանի որ այդ բազաները իրականում Իրանի ու Չինաստանի դեմ են: Լավրովենք վաղուց համակերպվել են այն փաստի հետ, որ Թուրքիան իրենց հետ պատերազմելու կարիք այլևս չունի...»:

| | |
3346 | 0
Facebook