Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սպասում ենք, որ համանախագահները պայմանավորվածություն ձեռք բերեն նաև Ադրբեջանի հետ». Նիկոլ Փաշինյան

13:00, շաբաթ, 29 մայիսի, 2021 թ.
«Սպասում ենք, որ համանախագահները պայմանավորվածություն ձեռք բերեն նաև Ադրբեջանի հետ». Նիկոլ Փաշինյան

Նորք Մարաշում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. «ԵԱՀԿ ՄԽ երեկվա հայտարարությունը ողջունում եմ: Ներկայացված քայլերի տրամաբանությունը սկզբունքորեն ընդունելի է մեզ համար: ՄԽ համանախագահները կոչ են արել անհետաձգելի քայլեր ձեռնարկել՝ սահմանային լարվածությունը նվազեցնելու համար: Ըստ էության, առաջարկվել է, որ կողմերը զորքերը հետ քաշեն ու համանախագահության աջակցությամբ իրականացվի սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշման գործընթացը, սպասում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ: Խոսքը՝ Սոքթ-Խոզնավար հատվածի մասին է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

4660 | 0
Facebook