Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է վերսկսել չվերթները դեպի առողջարանային շրջաններ

00:00, երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ.
Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է վերսկսել չվերթները դեպի առողջարանային շրջաններ

Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է անվտանգ զբոսաշրջության պայմանների ստեղծման մոդել, որն ավելի վաղ կիրառվել է Գերմանիայի նկատմամբ։ Ըստ այդ մոդելի, թռիչքները վերսկսվելու են հիմնականում դեպի առողջարանային շրջաններ, РИА Новости-ին ասել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:
     «Ինչպես հայտնի է, ռուս զբոսաշրջիկները հիմնականում թռչում են Անթալիա, Բոդրում, Դալաման և ավելի հազվադեպ՝ Իզմիր։ Եթե նայեք այդ շրջաններում COVID-19 վարակի նոր դեպքերի ամենօրյա աճին, ապա կտեսնեք, որ այնտեղ դեպքերի թիվը 50%-ով ցածր է Թուրքիայի միջին ցուցանիշից: Բացի այդ, այնտեղ հյուրանոցները հիմնականում աշխատում են «All inclusive» համակարգով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
     Նրա խոսքով՝ ավիահաղորդակցությունը հետագայում հնարավոր կլինի ընդլայնել մինչև այլ օդանավակայաններ, քանի որ կբավարարվեն ռուսական կողմի պահանջները:
     «Մենք գործարկեցինք այդ համակարգը Գերմանիայի հետ, այն շատ հաջող ստացվեց։ Առաջարկել ենք նաև ռուսական կողմին։ Իհարկե, ամեն ինչ կախված է Ռուսաստանի իշխանությունների որոշումից»,- հավելել է Էրսոյը։
     Հիշեցնենք՝ Ռուսաստանը Թուրքիայում ծանր համավարակային իրավիճակի պատճառով, ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակել է այդ երկրի հետ ավիահաղորդակցությունը։

3953 | 0
Facebook