Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենագլխավոր բարեփոխումներ իրականացնողներից մեկը»․ Փոլ Սթրոնսկի

13:15, շաբաթ, 22 մայիսի, 2021 թ.
«Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենագլխավոր բարեփոխումներ իրականացնողներից մեկը»․ Փոլ Սթրոնսկի

Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումին տեսակապի միջոցով մասնակցող Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին շեշտեց, որ ընդհանուր առմամբ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կարելի է դրական գնահատել։

«Երկու երկրները պայմանագրի վրա հիմնված դաշնակիցներ չեն, բայց ունեն երկարաժամկետ համաշխարհային տարածաշրջանային փոխգործակցության պատմություն՝ միջուկային զենքի չտարածման, աշխարհի տարբեր հատվածներում խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում»,- նկատեց նա։

«Կան նաև Միացյալ Նահանգների խոշոր ներդրումների ավելացում, որոնք գալիս են ոչ միայն ամերիկահայ սփյուռքից, այլ նաև ամերիկյան տնտեսության այլ հատվածներից։ Որտե՞ղ են գտնվում այս հարաբերություները․ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այն պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցն է, բայց ԱՄՆ-ը լավ աշխատանքային հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ հատկապես այն ժամանաշրջանում, երբ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները խորը ճգնաժամում են»,- նշեց Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողը։

«Կարծում եմ՝ սա խոսում է մեր միասին աշխատելու և հարաբերություններն այլ հարցերից տաբերակելու կարողության մասին։ Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենագլխավոր բարեփոխումներ իրականացնողներից մեկը՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ամբողջ Արևելյան Եվրոպայում, և դա դրական տեղաշարժ է»,- ընդգծեց Սթրոնսկին։

4758 | 0
Facebook