Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի ուղղությամբ շուրջ 1600 հրթիռ է արձակվել հակամարտության սրման սկզբից

14:15, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
Իսրայելի ուղղությամբ շուրջ 1600 հրթիռ է արձակվել հակամարտության սրման սկզբից

Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 1600 հրթիռ, հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը:
     Թել Ավիվն, իր հերթին, սրման սկզբից ի վեր գրոհել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի»-ի մոտ 600 ռազմական թիրախ։
     Երկուշաբթի երեկոյան կտրուկ սրվել է իրավիճակն Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին։ Շարունակական հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 6 իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավոր են:

4176 | 0
Facebook