Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս». Փաշինյան

11:40, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«ՀՀ-ում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս». Փաշինյան

«Կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս և ժամանակն ու դինամիկան բերում է այն համոզմունքին, որ մենք բավականին լավ ենք կառավարել ու լավ ենք կառավարում կորոնավիրուսի համավարակը»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հիշում եմ՝ 2020թ. ամռանը մեզ ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ ու, մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծում մեր իրադրության շուրջ: Խորհուրդ եմ տալիս տեսնել՝ 2020-ից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր ու ինչ է տեղի ունենում ՀՀ-ում: Մենք, ըստ էության, ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակն այդ առումով երբեք դուրս չի եղել վերահսկողությունից»,- հավելեց Փաշինյանը:

3625 | 0
Facebook