Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանացի փաստաբանները խնդրել են գործ հարուցել Լուկաշենկոյի դեմ

16:16, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Գերմանացի փաստաբանները խնդրել են գործ հարուցել Լուկաշենկոյի դեմ

4 գերմանացի փաստաբան՝ 10 մարդու անունից դիմել է Կարլսրուեում գտնվող Գերմանիայի Դաշնային դատախազություն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ հայցով։ Այս մասին հայտնում է Tagesspiegel պարբերականը։

Փաստաբանների խոսքով՝ իրենց տրամադրության տակ է բելառուսական իշխանությունների կողմից խոշտանգումների ավելի քան 100 փաստագրված դեպք։ Այսօրվա դրությամբ նրանց հաճախորդներից մի քանիսը Բելառուսից Գերմանիա են տեղափոխվել։
     «Բոլոր հաճախորդները հայտնում են ձերբակալությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին: Այդ ընթացքում նրանց պահել են չափազանց նեղ խցերում և ավտոզակերում։ Մի քանի օր շարունակ նրանց ֆիզիկական բռնության են ենթարկել, նվաստացրել, սպառնացել ու վիրավորել են»,-ընդգծել է փաստաբաններից մեկը:
     Բացի այդ, մեկ այլ փաստաբան նշել է, որ «մեր բոլոր հաճախորդներն առողջական լուրջ խնդիրներ են ձեռք բերել»:
     «Մենք ակնկալում ենք, որ դատախազությունը հետամուտ կլինի Բելառուսում միջազգային իրավունքի խախտումներին՝ համընդհանուր իրավասության սկզբունքներին համապատասխան»,-հայտարարել է նա:

3731 | 0
Facebook