Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավոր է՝ տարբեր պատճառաբանություններով չեղարկվեն ընտրությունները»․ Ի․ Սաղաթելյան

20:12, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Հնարավոր է՝ տարբեր պատճառաբանություններով չեղարկվեն ընտրությունները»․ Ի․ Սաղաթելյան

«Ակնհայտորեն իրենք ամեն ինչ անելու են, ամեն քայլերի դիմելու են՝ սյունեցուն խեղճացնելու համար»,- անդրադառնալով իշխանության կողմից Մեղրիի քաղաքապետի ձերբակալությանը, կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ համոզմունք հայտնելով, որ տեղի ունեցողը վենդետա է։

«Բայց դա չի ստացվելու իրենց մոտ։ Էն տղերքը, ովքեր պաշտպանել են և պաշտպանելու են Սյունիքը, թույլ չեն տալու, և մենք ամբողջությամբ Սյունիքի կողքին ենք, որովհետև Սյունիքը մեր դարպասն է»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է չեղարկվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետև մամուլում նման հրապարակումներ կան, ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց, որ հնարավոր է՝ տարբեր պատճառաբանություններով չեղարկվի․ «Մենք առաջին օրվանից ասել ենք, որ նրա որևէ հայտարարության վրա վստահ չենք, դրա համար, երբ որ կլինեն ընտրություններ, այն ժամանակ կխոսենք ձևաչափի մասին»,- ասաց Սաղաթելյանը։

2258 | 0
Facebook