Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել». վարչապետ

11:12, հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
«Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել». վարչապետ

«Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել ու կարող ենք արձանագրել, որ 2021թ. մարտին աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել»,- Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ տարվա համեմատ հարկման բազա ունեցող, այսինքն՝ զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով։ Համեմատական վերլուծություններ են իրականացվել նաև 2019-ի հետ։ 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավել է 38 հազարով։ Հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ և այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 7.5 միլիարդով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 միլիարդով։ Միջին աշխատավարձը կազմել է 211 հազար, որը 2020-ի նկատմամբ ավել է 12 հազարով, իսկ 2019-ի նկատմամբ՝ շուրջ 28 հազարով»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը։

4168 | 0
Facebook