Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանն անձամբ է կազմել ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը. «Փաստ»

09:44, շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ.
Ծառուկյանն անձամբ է կազմել ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հրաժարական է տալու ապրիլի վերջին տասնօրյակում, որպեսզի հունիսի 20-ին իրոք կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իհարկե, Փաշինյանի դեպքում ասելը դեռ անել չէ, բայց քաղաքական ուժերը, ինչպես երևում է, ակտիվորեն նախապատրաստվում են ընտրություններին: Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնիսկ նախընտրական ծրագիրն է արդեն պատրաստել, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացրել են առկա վիճակը, այդ վիճակից դուրս գալու ելքերը և անելիքները: Կուսակցության ղեկավարին մոտ կանգնած մեր աղբյուրը սկզբունքորեն հաստատեց մեր տեղեկությունը՝ հավելելով, որ ծրագիրն անձամբ Գագիկ Ծառուկյանն է գրել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5970 | 0
Facebook