Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ 12 նահանգ հայց է ներկայացրել Բայդենի դեմ

11:55, երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ.
ԱՄՆ 12 նահանգ հայց է ներկայացրել Բայդենի դեմ

ԱՄՆ 12 նահանգի իշխանություններ հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ՝ բնակչության առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության մասին հրամանագրի ստորագրման պատճառով, հաղորդում Է Fox News-ը:
     Միսսուրիի գլխավոր դատախազ Էրիկ Շմիթի ներկայացրած հայցին միացել են Արքանզաս, Արիզոնա, Ինդիանա, Քանզաս, Մոնթանա, Նեբրասքա, Օհայո, Օքլահոմա, Հարավային Քարոլինա, Թենեսի և Յութա նահանգների գլխավոր դատախազները:
     Նրանց կարծիքով՝ պետության ղեկավարի հրամանագիրը խախտում է իշխանությունների բաժանման սկզբունքը, քանի որ ընդլայնում է դաշնային կարգավորիչների լիազորությունները: Նման ընդլայնումը կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը, կարծում են հայցվորները:
     Այսպես, Բայդենի հրամանագիրը երաշխավորում է ԱՄՆ դաշնային իշխանությունների՝ ջերմոցային գազերի հանրային ծախսերի թվերը հաստատելու իրավունքը, որոնց հիման վրա դաշնային կարգավորիչները կկարողանան փոփոխել և նոր դրույթներ սահմանել:
     Դատարան դիմած նահանգները վստահ են, որ դա թույլ կտա դաշնային կարգավորիչներին միջամտել ամերիկացիների կյանքի յուրաքանչյուր ասպեկտին՝ նրանց մեքենաներից մինչև սառնարաններ ու տներ, մթերքներ ու էլեկտրաէներգիայի հաշիվներ:

7210 | 0
Facebook