Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը դեռ պատրաստ չէ խոսել կրկին առաջադրվելու մասին

17:10, հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ.
Թրամփը դեռ պատրաստ չէ խոսել կրկին առաջադրվելու մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի կարող հստակ ասել՝ կմասնակցի՞ արդյոք նախագահական հաջորդ ընտրություններին։ Այս մասին նա հայտնել է Newsmax TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դեռ շատ վաղ է խոսել այդ մասին, բայց մենք հսկայական աջակցություն ունենք»,- ընդգծել է նա:

Հանրապետականը նաև նշել է, որ իր կողմնակիցների թիվն այժմ ավելի շատ է, քան մինչև 2020 թվականի նախագահական ընտրությունները, որի ժամանակ նա պարտվեց դեմոկրատ Ջո Բայդենին:

Politico թերթի տեղեկություններով՝ Թրամփն ավելի վաղ իր շրջապատում հայտնել էր պետության ղեկավարի հաջորդ ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին:

7670 | 0
Facebook