Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ռուս կնոջ օրգանիզմում կորոնավիրուսի 18 մուտացիա է ձևավորվել

17:25, երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ.
Ռուս կնոջ օրգանիզմում կորոնավիրուսի 18 մուտացիա է ձևավորվել

Ռուս գիտնականները նկարագրել են թույլ իմունային համակարգ ունեցող հիվանդի դեպք, ում օրգանիզմում կորոնավիրուսը 18 նոր մուտացիա է ձեռք բերել, հայտնում է Газета.ru-ն:
     Նշվում է, որ մուտացիաները զարգացել են լիմֆոմա ունեցող 47-ամյա կնոջ մոտ. նա COVID-19-ով վարակվել է 2020-ի ապրիլին՝ քիմիաթերապիա անցնելու ընթացքում։ Դրանից հետո՝ մինչև սեպտեմբեր արված կորոնավիրուսի թեստերը, դրական արդյունք են ցույց տվել։
     «Նոր տարբերակի մուտացիաները համընկնում են նախկինում թուլացած իմունիտետով այլ հիվանդների և կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակում առաջացածների հետ»,- պատմել է Սիբիրի դաշնային համալսարանի գենոմիկայի և կենսաինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Կրուտովսկին:
     Բացի այդ, 18 մուտացիաներից 2-ը համընկնում են Դանիայում ջրաքիսների մոտ հայտնաբերված մուտացիաների հետ, նշված է հաղորդագրության մեջ:

17599 | 0
Facebook