Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մեկնարկում է տեղահանված արցախցիներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

18:15, երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Մեկնարկում է տեղահանված արցախցիներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․ «Մեկնարկում է տեղահանված արցախցիներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։
     Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների գյուղական համայնքներում գտնվող, վերանորոգված և կահավորված տներն արցախցիներին կտրամադրվեն առաջիկա ամիսների ընթացքում։
     Դիմումները կարող եք ներկայացնել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն, փոստային եղանակով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 կամ mss.nkr@mail.ru էլեկտրոնային հասցեով։
     Դիմումի ընթացակարգն ու օրինակելի ձևը՝ այստեղ»։

2726 | 0
Facebook