Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի աջակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք, կան վիրավորներ

23:50, չորեքշաբթի, 06 հունվարի, 2021 թ.
Թրամփի աջակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք, կան վիրավորներ

ԱՄՆ-ում Թրամփի աջակիցները ներխուժել են մայրաքաղաք Վաշինգթոնում գտնվող Կապիտոլիումի շենք ու շրջապատել սենատի դահլիճը: Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը: «Ցուցարարները մեզ խնդրել են մնալ ներսում»,- հավելել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապիտոլիումի մոտակայքում բախումներ են տեղի ունենում գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության ներկայացուցիչների միջև:

Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ, կան վիրավորներ: Հայտնի է, որ ԱՄՆ սենատը դադարեցրել է քննարկումը:

Այսօր Կոնգրեսը պետք է հաստատեր նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շուրջ 60 սենատորներ հանդես են եկել Արիզոնա նահանգում ընտրիչների կատարած քվեարկության արդյունքները հաստատելու դեմ։ Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը դադարեցրել է նիստը՝ հայտարարելով, որ կլինի լրացուցիչ քննարկում։

Նշենք, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահը հրաժարվում է ճանաչել ընտրություններում իր պարտությունը և պահանջում է անվավեր ճանաչել կայացած ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նախագահ է ընտրվել Ջո Բայդենը։

15892 | 1
Facebook