Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գիտե՞ք, թե ինչու վարչապետն արտասահմանյան այց չունի ու չի ունենա». Վարուժան Գեղամյան

10:05, ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ.
«Գիտե՞ք, թե ինչու վարչապետն արտասահմանյան այց չունի ու չի ունենա». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապիտուլյացիայի ստորագրումից անցել է 45 օր: ՀՀ ղեկավարը ոչ մի արտասահմանյան այց չի ունեցել, թեև էս պահին Հայաստանին սպասվող տնտեսական աղետին դիմագրավելու համար մեզ անհրաժեշտ է գերակտիվ համագործակցություն արտաքին գործընկերների և Սփյուռքի հետ: Միայն այդկերպ է հնարավոր գոնե մասամբ մեղմել տնտեսական վնասները:
     Իսկ գիտե՞ք, թե ինչու արտասահմանյան այց չունի ու չի ունենա ՀՀ վարչապետը:
     Պատճառը մեկն է. ոչ մի իրեն հարգող պետության ղեկավար չի հանդիպի խայտառակ պարտություն կրած ու սեփական երկրում ազատ տեղաշարժ չունեցող առաջնորդի հետ:
     Ուստի, գրեթե բացառվում է, որ առաջիկա ամիսներին մենք որևէ առաջընթաց կունենանք այս ճահճից դուրս գալու հարցում, քանի դեռ Հայաստանը ներկայացնում է ներկայիս վարչապետը և իր տգետների թիմը:
     Հիշեցում՝ ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանության պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»:

15242 | 2
Facebook