Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենն իր երդմնակալության ժամանակ ակնկալում է Թրամփի ներկայությունը

10:50, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
Բայդենն իր երդմնակալության ժամանակ ակնկալում է Թրամփի ներկայությունը

ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի իր երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
     Բայդենը հավելել է, որ Թրամփի ներկա գտնվելը «կապացուցի իշխանության խաղաղ փոխանցումը»:
     Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021թ-ի հունվարի 20-ին: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում նոյեմբերի 3-ի ընտրություններում իր պարտությունը և վիճարկում է մի շարք նահանգներում ընտրությունների արդյունքները:

3829 | 0
Facebook