Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Անթույլատրելի ճանապարհ. ի՞նչ նպատակով է կառուցվելու Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցքը. «Ժամանակ»

09:00, հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ.
Անթույլատրելի ճանապարհ. ի՞նչ նպատակով է կառուցվելու Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցքը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցք կառուցելու մտադրության մասին լայն արձագանք է գտել Հայաստանի փորձագիտական շրջանակներում:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անթույլատրելի է համարում աշխարհաքաղաքական նպատակներով ճանապարհների կառուցումը՝ նկատի ունենալով, որ այդ ճանապարհը կառուցվում է ոչ այնքան Ադրբեջանը Նախիջևանի հետ միացնելու, այլ Թուրքիան Ադրբեջանի, նաև Կասպից ծովով Կենտրոնական Ասիայի երկրներին կապելու համար:

Իսկ իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Հայաստանը, Իրանի հետ համագործակցելով, պետք է թույլ չտա այդ ճանապարհի կառուցումը»:

Մանրամասները` թերթի համարում:

7790 | 0
Facebook