Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

Վթար Պարույր Սևակ գյուղի մոտակայքում. վարորդը տեղում մահացել է

21:30, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
Վթար Պարույր Սևակ գյուղի մոտակայքում. վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:32-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վաչագան Կ․, ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Վաչագան Կ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

| | |
2278 | 0
Facebook