Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան ու Ադրբեջանն անթաքույց հրճվում են». թուրքագետ

20:25, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ.
«Թուրքիան ու Ադրբեջանն անթաքույց հրճվում են». թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի իշխանական երկու գլխավոր թերթերի այսօրվա համարները թողարկվել են նույն ուղերձով.
     - «Թյուրքական աշխարհը միավորվում է». Ղարաբաղյան հաղթանակի թագն ու պսակը «Թյուքական ուղին է»։ Նախիջևան-Ադրբեջան միջանցքը կփոխի տարածաշրջանի առևտրային ողջ հոսքը։ Թուրքիան ուղիղ կկապվի Միջին Ասիայի հետ («Աքշամ» օրաթերթ)
     - «Մի միջանցքով հասանք Խաղաղ օվկիանոս». Նախիջևանն Ադրբեջանին կապող կառուցվելիք միջանցքով բացվեց ռազմավարական առևտրային և էներգետիկ ճանապարհը, որը Թուրքիային հասցնում է Խաղաղ օվկիանոսի ափեր («Սաբահ» օրաթերթ)
     Թուրքիան ու Ադրբեջանն անթաքույց հրճվում են՝ վստահ լինելով, որ Սյունիքի վրայով անցնելիք միջանցք-ճանապարհը ծառայելու է ոչ միայն ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար։ Ըստ իշխանական թերթերի՝ Սյունիքի վրայով պետք է անցնի Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու շարունակությունը, նոր գազամուղը, որ կկապի Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային և այլ շատ նախագծեր։ Սրան զուգահեռ կխաթարվի Իրան-Հայաստան գազատարի նշանակությունը։
     Մինչ մեր հարևան թշնամի պետությունները մասշտաբային նախագծերով նվաճում եմ մեզ ու մեր տարածաշրջանը, իսկ մենք... »:

5331 | 0
Facebook