Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նայեցի քվեարկության արդյունքները. Բայդենը չէր կարող 80 միլիոն ձայն հավաքել». Թրամփ

11:35, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ.
«Նայեցի քվեարկության արդյունքները. Բայդենը չէր կարող 80 միլիոն ձայն հավաքել». Թրամփ

«Նայեցի քվեարկության տվյալները․ Բայդենը ոչ մի կերպ չէր կարող 80 միլիոն ձայն ստանալ։ Ընտրությունները 100%-ով կեղծվել են»,- Twitter-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը: Նա հայտարարել է, որ կլքի Սպիտակ տունը, եթե դեկտեմբերի 14-ին ընտրիչները քվեարկեն իր մրցակից Ջո Բայդենի օգտին:
     Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ եթե ընտրիչները քվեարկեն Բայդենի օգտին, ապա «սխալ կգործեն»։ Պետության գործող ղեկավարը հավելել է, որ իրեն «շատ դժվար կլինի ընդունել պարտությունը»:
     Ընդ որում, նա կրկին հնչեցրել է քվեարկության ընթացքում «զանգվածային մեքենայության» հետ կապված մեղադրանքները։

4667 | 0
Facebook