Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անհետ կորածների մի զգալի մասը Ջաբրայիլում է եղել». Կարպիս Փաշոյան

00:35, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.
«Անհետ կորածների մի զգալի մասը Ջաբրայիլում է եղել». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է. «Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ անհետ կորածների մի զգալի մասը Ջաբրայիլում է եղել։ Հիշո՞ւմ եք պատերազմի սկզբնական փուլում հայկական զորքերը փորձ արեցին այդ ուղղությամբ հակահարձակման անցնել, ինչն ամբողջությամբ ձախողվեց։
     Կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հակահարձակման այդ ապաշնորհ փորձը հետաքննության առարկա դարձնեն։ Այստեղ բազմաթիվ չպարզաբանված խնդիրներ կան։ Ո՞վ է հրաման տվել, ովքե՞ր են կազմել գործողության պլանը, արդյոք հաշվի առնվե՞լ են զորքի հնարավորություններն ու ռեսուրսները։ Թե ինչպես մնացյալ իրավիճակներում, այս պարագայում նույնպես գերագույն հրամանատարը առաջնորդվել է սարդարապատյան հավատքով։
     Ես զինվորական չեմ, բայց փաստերին հեռվից հետևելով ու ինչ-որ մանրամասների տիրապետելով, ենթադրում եմ, որ եթե մենք 19-րդ դարում ապրեինք, ապա այդ գործողության կազմակերպիչներն ու հրաման տվողները հավանաբար կդապարտվեին գնդակահարության»։

3948 | 1
Facebook