Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմնադրամներին ավելի շատ գումար փոխանցել են Հայաստանից, քան՝ Սփյուռքից». Քրիստինե Հալաջյան

23:30, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.
«Հիմնադրամներին ավելի շատ գումար փոխանցել են Հայաստանից, քան՝ Սփյուռքից». Քրիստինե Հալաջյան

Ամերիկահայ ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ Սփյուռքում ապրող հայեր,
     Հավաստի տվյալներով` երկու կարևորագույն հիմնադրամերին, որոնք այսօր առավել քան երբևէ ունեն ձեր կարիքը, ավելի շատ գումար փոխանցել են Հայաստանից, քան Սփյուռքից: Կոչ եմ անում բոլորին մի կողմ դնել ցանկացած ցինիզմ և կասկած և համախմբված ու պարբերական կերպով օգնել մեր հայրենիքին դեպի իր վեհ հաղթանակ: Եթե առաջնագծում չեք, ուրեմն այս պահին միակ բանը, որ կարող եք անել` փոխանցել գումար հիմնադրամներին:
     Եվ, ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը. «Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը»»:

29632 | 0
Facebook