Պատերազմի գաղտնի զոհերը. ինչպե՞ս գնահատել պատերազմում Ադրբեջանի կրած կորուստները. #BBC
BBC-ի ռուսական ծառայությունը Ադրբեջանական Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի զինվորական գերեզմանատանը 26 թարմ գերեզման է հայտնաբերել: Նրանք զոհվել են Ղարաբաղում պատերազմի ժամանակ: Ադրբեջանը չի հրապարակում իր կորուստներն այս հակամարտությունում, բայց 100-հազարանոց բնակչություն ունեցող քաղաքի գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների ծավալների մասին։ Պատերազմի գաղտնի զոհերը. ինչպե՞ս գնահատել պատերազմում Ադրբեջանի կրած կորուստները. #BBC Երբ զինվորական գերեզմանատանը հուղարկավորություն է լինում, տարածքը շրջափակում է ոստիկանությունը, թողնում են միայն հարազատներին ու ծանոթներին։ Բայց արարողությունից հետո սովորական մարդիկ են սկսում գալ, նրանք նույնպես ծաղիկներ են թողնում։ Գերեզմանատուն են գալիս նաև զորակոչային տարիքի երիտասարդները, երկար կանգնում են գերեզմանների մոտ։ Նրանք ասում են, որ այստեղ իրենց ծառայակիցներն են, բայց լրագրողների հարցերին չեն պատասխանում։ Ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այս պահին կորուստների մասին տեղեկատվությունը գաղտնի է: «Ադրբեջանական հասարակությանն այդ մասին կտեղեկացվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո»,- հայտարարել Է Ալիևը: Բաքուն ընդհանրապես տվյալներ չի տալիս մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մասին։ |